Ուկրաինայի Դնեպր քաղաքում բնակելի համալիրի բնակիչը նետվել է ութերորդ հարկի պատուհանից և ընկել շենքի կողքով անցնող կնոջ վրա:
Tert.am-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է Корреспондент-ը, տղամարդը մահացել է, կնոջը հոսպիտալացրել են: Նշվում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել 17:30-ին: Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը, իսկ տուժած բնակչուհուն տեղափոխել են բուժհաստատություն:
Դեռևս հայտնի չէ, տղամարդն ինքնսպան է եղել, թե անզգուշության պատճառով է ընկել պատուհանից: Քննչական-օպերատիվ խումբը պարզում է մանրամասները: