Պայթյուն է որոտացել Հորդանանի Էզ Զարկա քաղաքի արվարձանում գտնվող ռազմամթերքի պահեստում: Պայթյունի հետևանքով, որին հաջորդել է հրդեհը, մահացել է 2 մարդ, ևս 3-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին, RT-ի փոխանցմամբ, հայտնում է Sky News Arabia-ն:
Հեռուստաալիքի ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել ոչ բնակելի թաղամասում՝ Ալ Գաբավի շրջանի ռազմամթերքի ապասարքավորված պահեստներից մեկում:
Հետաքննություն է սկսվել տեղի ունեցածի պատճառները պարզելու համար: