Պայթյուն ավտոտեխսպասարման կետում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Պայթյուն ավտոտեխսպասարման կետում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել պայթյուն։ Վարորդ Դ․ Հ․-ն և աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն և Մ․-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial