Պայուսակներ և գրենական պիտույքներ՝ համայնքային ենթակայության մանկապարտեզների 715 սաների
Այս օրերին շարունակվում են պայուսակների և գրենական պիտույքների բաժանման գործընթացը մանկապարտեզներում։
Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությամբ, ավագանու որոշմամբ և ավանդույթի համաձայն՝ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ պայուսակներ և գրենական պիտույքներ են բաժանվում համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաներին:
Պայուսակներն ու գրենական պիտույքները նախապես փոխանցվել են բոլոր մանկապարտեզներին, իսկ դրանց բաժանումը իրականացվում է արդեն մանկապարտեզներում։
Պայուսակների և գրենական պիտույքների ձեռքբերման համար այս տարի հատկացվել է մոտ 4 մլն դրամ։