Արցախի ՄԻՊ-ը նշել Է, որ պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա գերության մեջ։
«Բայց չորս չի այդ թիվը, ավելի մեծ է։ Կարծեմ չորսից ավելի կանայք արդեն իսկ վերադարձել են գերությունից։ Բայց ավելի շատ կանայք կային գերության մեջ՝ մի մասը տեսանյութերով ու վկայություններով հաստատած, մյուս մասն էլ՝ մենք կասկածում ենք, որ գերության մեջ են, այսինքն՝ այդ կանայք անհետ կորած են»,- տեղեկացրեց նա։
Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ոչ թե 60, այլ շատ ավելի գերիներ պետք է վերադառնան Հայաստան, եթե հաշվի առնվի Խծաբերդից տարված 62 ռազմագերիների հարցը։
«Դրանից բացի տեսանյութերով ապացուցված տասնյակ գերիներ կան՝ թե՛ ռազմագերիներ, թե՛ քաղաքացիական անձինք: Եվ այդ մարդիկ պետք է վերադարձվեն առանց որևէ նախապայմանի»,- նկատեց նա։