Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ: