Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):
Aysor.am-ի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։
Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
Հիշեցնենք՝ Նորք-Մարաշում «Այգիներ» ռեստորանային համալիրում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդը հոսպիտալացվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։