Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումը համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարվող ընդունելությանն առնչվող հարցեր։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Մարզպետը ողջունել է ներկաներին և նշել, որ պատրաստ է համագործակցության ու լիազորությունների սահմաններում կանի հնարավորը գործընթացի իրականացմանն աջակցելու նպատակով։