Պուտինը Բելգորոդի վրա հարձակումը ահաբեկչություն է որակել

Պուտինը Բելգորոդի վրա հարձակումը ահաբեկչություն է որակել

Ռուսական և ուկրաինական ուժերը շարունակել են փոխադարձ հարվածները, դրանք չեն դադարել նույնիսկ Ամանորի գիշերը: Թիրախում են եղել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի բնակելի տարածքները:

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է, որ գիշերը մարզում օդային մի քանի թիրախ է խոցվել: Ռուսական շրջանի՝ ավելի վաղ տեղի ունեցած թիրախավորման հետևանքով կան տասնյակ վիրավորներ և զոհեր, այդ թվում՝ երեխաներ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել։ Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ կառույցում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է՝ շրջանի հրետակոծության հետևում կանգնած է ոչ միայն Կիևը, այլև Բրյուսելը, Լոնդոնը և Վաշինգտոնը։

Վերջին օրերին ուկրաինական տարածքները ևս ենթարկվել են զանգվածային հրթիռակոծության: Մայրաքաղաք Կիևում պարբերաբար օդային տագնապի ազդանշան է միացել: Ռուսական հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ:

Լրատվամիջոցները հայտնում են քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ վիրավորների և զոհերի մասին: Մի շարք շրջաններ հոսանքազրկվել են: Խարկովի կենտրոնում էլ ռուսական զինված ուժերի զանգվածային հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է այն շենքը, որտեղ գտնվում է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial