Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ասել է ՌԴ արտաքին գործերի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
«Ռուսաստանն ու Հայաստանը ամրապնդում են դաշնակցային հարաբերությունները։ Քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի է։ Մեկ շաբաթից, հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով», — ըստ ՌԻԱ Նովոստիի ասել է Ռուդենկոն։