Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինված ուժերում ծառայելու պայմանագիր կնքած օտարերկրացիներին ՌԴ քաղաքացիություն տալու մասին. փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայության պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար»,- ասվում է հրամանագրում։
Հատուկ գործողության ժամանակ զինվորական ծառայություն անցնող օտարերկրացիները նույնպես կկարողանան ռուսական անձնագիր ստանալ, բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմող օտարերկրացիները պարտադիր գրանցում են անցնում մատնահետքով։