Պուտինը մեկնաբանել է Ուկրաինա ներխուժելու նախապատրաստման մասին հայտարարությունները

Պուտինը մեկնաբանել է Ուկրաինա ներխուժելու նախապատրաստման մասին հայտարարությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինա ներխուժելու մասին նախազգուշացնող հայտարարություններին՝ դրանք անվանելով տագնապային:

«Ես այդ տագնապային հայտարարությունները, ճիշտն ասած, դեռ չեմ տեսել: Սակայն առաջնորդվում եմ նրանով, որ այդպես էլ կա, ինչպես նշում եք»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին նախազգուշացումներ նախօրեին հնչել են Վաշինգտոնից: Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Եվրոպայի Միության իր դաշնակիցներին նախազգուշացրել է նման հավանականության մասին:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial