Ռուսաստանը կբացի սահմաններն այլ երկրների հետ, հենց թույլ տա կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, տարեկան մամուլի ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հենց բժիշկները թույլ տան, սահմաններն անմիջապես կբացվեն: Շատ կցանկանայի, որ մեր քաղաքացիներն օգտագործեին ներքին զբոսաշրջության հնարավորությունները… Բայց հենց դա հնարավոր դառնա, իհարկե, մենք կբացենք սահմանները», — ասել է ՌԴ ղեկավարը: