Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլին:
«Հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն այդ կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։