Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շուտով հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նախաձեռնություններով, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները` հղում անելով Ելիսեյան պալատին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ պետությունների ղեկավարները համաձայնվել են առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում «կոնկրետ նախաձեռնություններ» գործարկել: