Օգոստոսի 28-ին, ժամը 18։44-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակն գյուղի ջրավազանի ափին հայտնաբերվել է հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին խեղդվել է։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրավազանում հայտնաբերվել է դի։
«Փրկարարների, պարեկային ծառայողների և քաղաքացիների համատեղ ուժերով քաղաքացու (Գ․ Ե․, ծնված 1995 թ․) դին դուրս է բերվել ջրավազանից։
Փրկարարները պատգարակով դին տեղափոխել են ափ (մոտ 7 մ)»,- ասված է հաղորդագրության մեջ։