ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Ղարաբաղը

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Ղարաբաղը

Հայաստանում հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Ղարաբաղի բնակչությանը, չեն համապատասխանում իրականությանը, դրանք փաստերը շահարկելու փորձեր են՝ իրենց պատասխանատվությունից ազատելու համար. ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, դրանք համարում ենք կործանարար և, որ ամենակարևորը, իրականությանը չհամապատասխանող», — ասաց նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով իրավիճակը մի շարք հայ քաղաքական գործիչների՝ Մոսկվային ուղղված պնդումների շուրջ, թե ռուս խաղաղապահները չեն պաշտպանել խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial