ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ. նրան բողոքի հայտագիր է հանձնվել

ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ. նրան բողոքի հայտագիր է հանձնվել

2023 թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial