Ռուսաստանը ՀԱՊԿ երկրների հետ մեծ աշխատանք է տարել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու ուղղությամբ՝ երկրի կառավարության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել գործընթացը:
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը Տաջիկստանին երկու դիվիզիոն C-300 համակարգ է տրամադրել և պատրաստ է ավարտին հասցնել ՀԱՊԿ անդամ երկրների ՀՕՊ միասնական համակարգի մատակարարումները:
Նա կառավարությանը խնդրել է հետևողական լինել, որ ՀԱՊԿ երկրների համար միասնական համակարգի ստեղծման հրամանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ