ՌԴ Նովգորոդի մարզում շուրջ 50 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ զոհերի ու տուժածների թվում կան նաև երեխաներ

ՌԴ Նովգորոդի մարզում շուրջ 50 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ զոհերի ու տուժածների թվում կան նաև երեխաներ

ՌԴ Նովգորոդի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել։ Մ-11 մայրուղու վրա բախվել է շուրջ 50 ավտոմեքենա, կան զոհեր ու տուժածներ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Նովգորոդի մարզի նահանգապետ Անդրեյ Նիկիտինի թելեգրամյան ալիքին հղումով։

Ինչպես նշել է Նիկիտինը՝ դեպքի վայրում աշխատում են մարզային ծառայությունները։ Վթարի հատվածում ժամանակավոր կանտրոնակայաններ կստեղծվեն ուղևորներին ջերմանալու հնարավորություն տալու և սննդով ու տաք ըմպելիքներով ապահովելու համար։

Ըստ ՌԴ առողջապահության նախարարության տվյալների, մարզի հիվանդանոցներ են տեղափոխվել տասը տուժած, այդ թվում՝ երկու երեխա, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ միջին ծանրության։ Հոսպիտալացված մեծահասակների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Վթարը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 8-ին, Մոսկվայի ժամանակով 14։45-ին (երևանյան ժամանակով՝ 15։45-ին)։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում` 2023 թվականին ծնված երեխա։

ՌԴ դատախազությունն ու Քննչական կոմիտեի մարզային վարչությունը ստուգումներ են կազմակերպել։ Վթարի վայրում աշխատում են պետավտոտեսչության ու ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները և քննչական խումբը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial