Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի շրջանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 9-ամյա երեխայի վրա շների հարձակման դեպքի առնչությամբ, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Սվաբոդնայա Պրեսա» լրատվականը։
Մայիսի 2-ին Ֆեստիվալնոյե փողոցում երկու չիպավորված շուն հարձակվել է 2012 թվականին ծնված մի աղջկա վրա և կծել նրան, ինչից հետո երեխային հոսպիտալացրել են: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ հիվանդանոցում աղջկա դեմքի, մարմնի, վերին և ստորին վերջույթների վրա հայտնաբերվել է կծոցի ավելի քան 100 հետք։
Առգրավվել են երեխայի հագուստը, տարածքի տեսախցիկների նկարահանած տեսանյութերը: