ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման հարցը

ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման հարցը

Տեղեկությունն այն մասին, թե ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ դիվանագիտական աղբյուրին հղումով։

«Մի շարք լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ առաքելության դուրսբերումը, չի համապատասխանում իրականությանը։ Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեությանը վերաբերող շփումների մասին է»,- նշել է գործակալության աղբյուրը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial