ՌԴ ՀՕՊ համակարգերը Ռյազանի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։։
«Այսօր՝ Մոսկվայի ժամանակով 21։30-ի սահմաններում (Երևանյան ժամանակով՝ 22։30) կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու փորձը: ԱԹՍ-ն ոչնչացվել է ՀՕՊ ուժերի հերթապահ միջոցներով Ռյազանի մարզի տարածքում», — նշված է հաղորդագրության մեջ: