«Ադրբեջանը մեծ պատերազմ է սկսել, որի ընթացքում [հայկական կողմը] մի քանի հարյուր վիրավոր ունի և շուրջ 100 զոհ», – նա այսօր Reuters-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։ Տեղի ունեցողը Վարդանյանն «էթնիկ զտում» է որակել։
«Ադրբեջանցիներն ասում են, որ մենք պետք է հեռանանք, նրանք չեն ասում մնացեք կամ ընդունեք, որ այս տարածքն Ադրբեջանի մաս է։ Սա էթնիկ զտման տիպիկ գործողություն է, որի ընթացքում բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել», – նշել է Վարդանյանը։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը նաև պնդել է, որ միջազգային հանրությունը տեղի ունեցողի հանդեպ կատարյալ անտարբերություն է ցուցաբերում։
«Ռուսաստանը լուռ է, Ռուսաստանը, ըստ էության, անտեսում է այս ռազմական գործողությունը։ Բայց դա միայն Ռուսաստանը չէ, աշխարհը նույնպես լուռ է։ Որևէ մեկը որևէ քայլ չի ձեռնարկում», – ընդգծել է Վարդանյանը։