Ռուսաստանը Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս կգա մինչև մայիսի վերջ

Ռուսաստանը Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս կգա մինչև մայիսի վերջ

Ռուսաստանը մինչև մայիսի վերջը կավարտի Բաց երկնքի պայմանագրից (ԲԵՊ) դուրս գալու ընթացակարգերը՝ պահպանելով ստատուս-քվոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վիեննայի բանակցություններում (նվիրված էր ռազմական անվտանգության և սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերին) ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը՝ հանդես գալով Բաց երկնքի հարցերի կոնսուլտատիվ հանձնաժողովի (ԲԵԿՀ) 85-րդ նստաշրջանի նիստում:

Նրա խոսքով՝ ՌԴ կառավարությունը «հաշված օրերի ընթացքում» ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրինագիծ կներկայացնի նախագահին, իսկ հետո փաստաթուղթը կներկայացվի Դաշնային ժողովի քննարկմանը: Բաց երկնքի պայմանագիրը (ԲԵՊ, The Treaty on Open Skies) ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից:

Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել է 2001 թվականի մայիսի 26-ին, ներկայում դրա մասնակիցներ են հանդիսանում 34 երկրներ: Նրանք կարող են միմյանց տարածքների շուրջ թռիչքներ կատարել ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դուրս է եկել ԲԵՊ-ից: 2021 թվականի հունվարին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգ սկսելու մասին: Մոսկվան հնարավոր է համարել իր վերադարձը համաձայնագրին, եթե նույն բանն անի Վաշինգտոնը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial