Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին

Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ. Պուտին

Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ և ծրագրում է զարգացնել դրանք, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, և դա ամեն կերպ կզարգացնենք»,- ասել է Պուտինը Սոչիում «Տարվա ուսուցիչ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիրների և եզրափակիչ փուլի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով, Ռուսաստանը շահագրգռված է այնպիսի երկրներում, ինչպիսին Իրանն է, ստեղծել ռուսալեզու կրթական հաստատություններ՝ երեխաների դասավանդման և դաստիարակության ռուսական մեթոդներով։ Նախագահն ընդգծել է, որ սա փափուկ ուժ է՝ մշակույթի և կրթական համակարգերի տարածման համար։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial