Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն ընկալում է որպես սեփական ողբերգություն:
Տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Մենք ականատես եղանք, թե ինչպես ԼՂ-ի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ հայեր, նաև ռուսներ, ստիպված լքեցին իրենց հայրենիքը։ Մոսկվան նրանց օգնություն է ցուցաբերում ինչպես մասնավոր կազմակերպությունների, այնպես էլ պետական մակարդակով»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը ռուսաստանյան հայրենակիցների համաժողովում: