Ռուսաստանը սկսում է գազ մատակարարել Ղազախստան և Ուզբեկստան

Ռուսաստանը սկսում է գազ մատակարարել Ղազախստան և Ուզբեկստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը համատեղ տվել են երկու երկրներին ռուսական գազի մատակարարման մեկնարկը:

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հիշեցրել է, որ համապատասխան պայմանագրերը ստորագրվել են այս տարվա հունիսին, որից հետո կողմերն անմիջապես անցել են ինտենսիվ աշխատանքի:

«Աշխատանքների ողջ համալիրը կատարվել է հնարավորինս կարճ ժամկետներում՝ 3,5 ամսում»,- ընդգծել է Միլլերը:

Պուտինն ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախկինում երբեք Միջին Ասիայի ուղղությամբ ռուսական արտադրության գազ չի ուղղվել: Այժմ ՌԴ-ից գազն Ուզբեկստան կմատակարարվի Ղազախստանի տարածքով տարանցմամբ, իսկ դրա մի մասը կմատակարարվի նաև Ղազախստանին։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ սա փոխշահավետ նախագիծ է, որը կոչված է ամրապնդելու ողջ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial