Ռուսաստանը ֆիքսում է Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ-ի շահերն առաջ տանելու փորձեր. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Երկրում հակառուսական տրամադրություններն արհեստականորեն բորբոքվում են հասարակական կազմակերպությունների կողմից։ Նրանք փորձում են Հայաստանի միջոցով առաջ տանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում։ Բայց հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բիշքեկում։