Ռուսաստանի նախագահական ընտրություններին միջամտում են բոլոր ոչ բարեկամական երկրները, առաջատարների թվում են ԱՄՆ-ը և Գերմանիան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի նախագահական ընտրություններին միջամտում են բոլոր ոչ բարեկամական երկրները, առաջատարների թվում են ԱՄՆ-ը և Գերմանիան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի նախագահական ընտրություններին միջամտում են բոլոր ոչ բարեկամական երկրները, առաջատարների թվում են ԱՄՆ-ը և Գերմանիան։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հատուկ հանձնարարություններով դեսպան, ՌԴ ԱԳՆ ընտրությունների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Գենադի Ասկալդովիչը։

«Բոլոր անբարյացակամ երկրները: Գերմանիայի կողմից շատ միջամտելու փորձեր կան»,- ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե որ երկրներն են միջամտում ՌԴ նախագահական ընտրություններին։

Ասկալդովիչի խոսքով՝ Գերմանիան փորձում է միջամտել ընտրություններին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների միջոցով։

«Նրանք ցանկանում են նսեմացնել մեր նախընտրական արշավը, կասկածի տակ դնել մեր ընտրական գործընթացը», — ասել է դիվանագետը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial