Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Գոհունակությամբ նշվել է, որ ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է:

Քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների:

Այս համատեքստում դրական գնահատական է ​​տրվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial