Ուլան-Ուդեում ինքնաթիռը բռնկվել է թռիչքի ժամանակ։ Բարեբախտաբար, այն կարողացել է շտապ վայրէջք կատարել, զոհեր և վիրավորներ չկան, հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։
Թռիչքի առաջին րոպեներից Տու-204 բեռնատար ինքնթիռի ձախ շարժիչը սկսել է այրվել։ Անձնակազմը որոշել է վառելիք թափել՝ վթարի ռիսկը նվազագույնի հասցնելու համար և ապահով վերադարձել է օդանավակայան։
Միջադեպի մասին հայտնել է Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը։