ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ռուս խաղաղապահների աջակցությամբ հայտնաբերվել են Հայաստանի երկու անհետ կորած քաղաքացիներ:«Դեկտեմբերի 21-ին անհայտ կորած զինծառայողների որոնման աշխատանքներ իրականացնող համատեղ խմբի ջանքերով Հադրութի շրջանում Հայաստանի երկու քաղաքացի է հայտնաբերվել, որոնց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ փոխանցվել են ԼՂ-ին»,- РИА Новости-ն մեջբերում է Կոնաշենկովին:Վերջինս հավելել է, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են ԼՂ հակամարտության ընթացում անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքել: Միայն հեռախոսով 528 դիմում է ստացվել:Գեներալը հայտնել է նաև, որ վերջին մեկ օրում Հայաստանի տարածքից Ղարաբաղ է վերադարձել ևս 351 փախստական: Խաղաղապահ առաքելության իրականացման ողջ ընթացքում, ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել ավելի քան 42 700 արցախցի:Կոնաշենկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: