2020թ. Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դիմակայեցին համաճարակային, աննախադեպ գլոբալ փոփոխությունների փորձությանը և հասան պատմական բարձրագույն մակարդակի: Ինչպես նշում է eadaily.com-ը, այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին:
«Անցյալ տարի ռուս-չինական հարաբերությունները դիմակայեցին համաճարակի մկրտությանը և փոփոխությունների փորձությանը՝ բոլոր առումներով հասան պատմության մեջ ամենաբարձր մակարդակին», — «Սինխուա» գործակալության հետ զրույցում ասել է Չինաստանի արտգործնախարարը:
Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, երկու երկրների ռազմավարական համագործակցությունը « չունի վերջ, չունի արգելված գոտիներ, չունի վերին սահման»:
Վան Յին նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը համագործակցում են կորոնավիրուսի, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի և թվային տնտեսության, պատվաստանյութերի և դեղերի մշակման հարցում:
Նրա խոսքով ՝ 2021 թվականը Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ երկրները թևւակոխելու են զարգացման նոր փուլ: