Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամբերդ ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել: Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, ժամը 20.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օրգով համայնքի վարչական տարածքի սարում հայտնաբերել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Աշտարակի բաժին են տեղափոխել Չարենցավան քաղաքի 57-ամյա մի բնակչի: Բաժնում նա հայտնել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Օրգով համայնքի վարչական տարածքում գտնվող սարում՝ վրանի մեջ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից կրակել և սպանել է 58-ամյա Արթուր Թովմասյանին:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
57-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: