Սիսիան-Անգեղակոթ ճանապարհին երեք մեքենա է բախվել. ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ և զոհ

Սիսիան-Անգեղակոթ ճանապարհին երեք մեքենա է բախվել. ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ և զոհ

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 17։30-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107», Mercedes-Benz և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների՝ կան զոհ և տուժածներ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial