Այսօր Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանական պետհամարանիշերով ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:
Մինչ այս ՆԳՆ ՓԾ-ից հաղորդում էին 3 զոհի մասին, քիչ առաջ տարածված տեղեկատվության համաձայն՝ 4 զոհ կա և 9 տուժած:
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: