Սոֆյա Հովսեփյանն ընտրություններին չի մասնակցի

Սոֆյա Հովսեփյանն ընտրություններին չի մասնակցի

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ընտրություններին չի մասնակցելու:

«Վերջնական որոշել եմ, որ այս փուլում ընտրություններին չեմ մասնակցելու: Իսկ հետագայում քաղաքականության մեջ լինել-չլինելու մասով, այսպես ասած, այդ դուռը դեռ չեմ փակել», — լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Մեկնաբանելով իշխանության նախընտրական «Ապագա կա» կարգախոսը՝ Հովսեփյանը նկատեց, որ Հայաստանի ապագան կասկածի տակ է դրված.

«Սևեռվելը նշանակում է՝ ապագա կա, բայց վտանգված է իրենց ձեռքով»:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial