Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել 5 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս

Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել 5 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս

Հունվարի 8-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Արարատի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները փայտե արկղում հայտնաբերել են տղամարդու դիակ՝ բռնության հետքերով:
Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ նույն օրը, սպանություն կատարելու կասկածանքով, Արարատի բաժին բերման է ենթարկվել 5 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս։ Պարզվել է, որ հունվարի 5-ին, ժամը 19.30-ին, բերման ենթարկվածները կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Վեդի քաղաքի բնակիչ 58-ամյա մի տղամարդու հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել նրան։ Արդյունքում տղամարդը մահացել է: Հունվարի 7-ին էլ դիակը փայտե արկղի մեջ մեքենայով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Վեդիի գոմերի մոտ:
Չորս անձ ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն։`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial