Ռուսական խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքում լուսանկարներ են հրապարակել, որնցում երևում է, որ զորախմբի բուժաշխատողները բուժօգնություն են ցուցաբերում Ստեփանակերտում պայթյունից տուժած արցախցիներին
Հաղորդվում է, որ առավել ծանր վիճակում գտնվողներին տեղափոխում են հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։
Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով տղամարդիկ են եղել․ նրանք փորձում էին ավտոմեքենաների համար վառելիք գտնել Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նպատակով։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհեր ու տուժածներ կան։