Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նման հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի` Վաղարշակ Հարությունյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,–նշված է Սարգսյանի հրամանագրում։

Միաժամանակ, մեկ այլ հրամանագրով էլ Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial