Ապրիլի 1-ին, ժամը 12։30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգաբաց-Ազատան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ազատան-Արևիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «HOWO» մակնիշի երկու բեռնատար (վարորդներ՝ Ս․ Մ․, ծնված 1977 թ. և Մ․ Հ․) :
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Մ․ Հ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ:
Փրկարարները Ս․ Մ․-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ:
Այնուհետև փրկարարները սահմանազատել են տարածքը: