ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ինչպես ներկայումս, այնպես էլ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումների համաձայն` վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ:
Միաժամանակ ոստիկանությունից հորդորում են այն անձանց, ում վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին կամ դրանից հետո, ավելորդ կուտակումներ չառաջացնելու նպատակով դրանց փոխանակման համար չհերթագրվել նախատեսված ժամանակից շուտ: