Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարան կտա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարան կտա, Բաղրամյան պողոտայում ասաց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչու, որ որևէ մեկը չմտածի, որ ես կառչած եմ այդ պաշտոնից», — ասաց նա։
ՀՀ վարչապետն ասաց, որ իր հրաժարականի ութերորդ օրը Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետ։
«Եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, պետք է ևս յոթ օր անցնի ու պլյուս մեկ օր անց ընտրի նոր վարչապետ, իսկ եթե ընտրի նոր վարչապետ, ուրեմն ընտրեց նոր վարչապետ», — ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե այս դեպքում էլ չընտրվի վարչապետ՝ կլինեն արտահերթ ընտրություններ։
«Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն արտահերթ ընտրությունների, ուրեմն մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ», — ասաց Ն. Փաշինյանը։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial