Վերելակային հանդիպումից հետո Ալիևը «մատի վրա ֆռռցրեց» այս տհասին և սկսեց անել իր գործը․ Սերժ Սարգսյան

Վերելակային հանդիպումից հետո Ալիևը «մատի վրա ֆռռցրեց» այս տհասին և սկսեց անել իր գործը․ Սերժ Սարգսյան

Անվտանգային համակարգը այսօր ամբողջովին փլուզված է։ Միաժամանակ պետք է հիշենք, որ այդ խարխլումը սկսվեց այստեղից՝ Վայոց Ձորից 2018 թ-ի մայիսին, երբ ադրբեջանցիները, օգտվելով մեր երկրում իրականացված իշխանազավթումից, Նախիջևանի հետ սահմանում բավականաչափ առաջ եկան։ Այս մասին այսօր Վայոց Ձորի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ ժամանակ 2500 հա, այսինք 25 քա․ կմ մեր վերահսկողությունից դուրս եկավ։ Արդյուքնում ունեցանք այն, որ այստեղից մինչև Երևան ադրբեջանցիները նշանառության տակ են առել ճանապարհի մի քանի հատվածներ։ Բոլորդ գիտեք, որ այսօր նշանառության տակ է մեր բնակչության մի մասը»։

Հանդիպման ժամանակ երրորդ նախագահը հիշեցրեց վերելակային հանդիպումը՝ ասելով․

«Ալիևը «մատի վրա ֆռցրեց» այս տհասին և սկսեց անել իր գործը։ Այդ ժամանակից է դրվել մեր անվտանգութայն համակարգի փլուզման գործընթացը։ Հիշում եք, թե ինչպես էին այս աննամուսները, պատիվ չունեցող մարդիկ ժողովրդի մեջ լուրեր տարածում, որ Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք Հայաստանում, որքան էլ մենք փորձում էինք բացատրել, որ գյումրեցին, լոռեցին և ընդհանրապես մեր Հանրապետության տարբեր վայրերից զորակոչված և մեր սահմանները պաշտպանող զինվորը պաշտպանում է Հայաստանի սահմանները»։

Սարգսյանի խոսով՝ որքան ներկա իշխանությունները ունենա բանակին հրաման տալու հնարավորություն, այնքան մեր բանակը չի կարողանալու լինել մարտունակ։

«Եթե մենք չունենք մարտունակ բանակ, չենք կարող ունենալ անվտանգության համակարգ։ Տա Աստված, որ այս ընթացքը ընտրությունների արդյունքով խաթարվի, որպեսզի մարդիկ, ովքեր գան իշխանության, կարողանան վերականգնել Զինված ուժերը»։

Երրորդ նախագահը շեշտեց, որ անվտանգության համակարգը պետք է վերականգնվի այնտեղից, որտեղից խարխլվել է՝ այսինքն Վայոց Ձորի մարզից։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial