Վթար Գյումրի-Արմավիր ճանապարհին. կան տուժածներ

Վթար Գյումրի-Արմավիր ճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 31-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 39-րդ կմ-ին երթևեկելի հատվածից դուրս է եկել ու շրջվել 46-ամյա տղամարդու վարած «Զիլը»: Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 17 և 21 տարեկան ուղևորներ երտասարդներն առաջին բուժօգնություն են ստացել տեղում: Մեքենայի թափքում և կցորդիչում գտնվող խոշոր եղջերավոր 24 անասունից մեկ կով սատկել է, մեկ ցուլ` վնասվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի Արթիկի և Անիի քննչական բաժին:
****
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial