Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, երեկ հարցաքննվել է ԱԱԾ֊ում։
«Հրապարակ»֊ի հետ զրույցում Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը հաստատեց,որ երեկ Բալասանյանը հրավիրվել է ԱԱԾ և հարցաքննվել, սակայն փաստաբանը չի բացահայտել` ինչ գործի շրջանակներում։ Նա միայն տեղեկացրել է,որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով։