«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել․
Վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 9-ին ժամը 22:05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Երզնկայի և Տերյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։