Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը գլորվել է թռիչքուղուց: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով աղբյուրին:
«Վնուկովոյում ինքնաթիռը վայրէջք կատարելիս գլորվել է թռիչքուղուց», — ասել է գործակալության զրուցակիցը:
Օդանավում 109 մարդ է եղել և անձնակազմի 7 անդամ:
Ուղևորներն իջեցվել են բնականոն ռեժիմով, օդանավակայանը չի փակվել: