Վրաստանում հետախուզում են հայտարարել 30-ամյա ադրբեջանցու նկատմամբ, ով փախցրել է 14-ամյա աղջկա, ստիպել ամուսնանալ իր հետ, իսկ մի քանի ամիս անց դաժանաբար սպանել է

Վրաստանում հետախուզում են հայտարարել 30-ամյա ադրբեջանցու նկատմամբ, ով փախցրել է 14-ամյա աղջկա, ստիպել ամուսնանալ իր հետ, իսկ մի քանի ամիս անց դաժանաբար սպանել է

Վրաստանում բնակվող ադրբեջանցիների ընտանիքում դաժան սպանություն է տեղի ունեցել, հայտնում է «Սպուտնիկ Վրաստան»-ը։

Սագարեջոյի շրջանի Լամբալո գյուղում ապրող ադրբեջանցին սպանել է 14 տարեկան աղջկա, որը նրա կինն է եղել։ Անչափահաս աղջկա հետ ադրբեջանցին ապրել է՝ չգրանցելով ամուսնությունը, իսկ աղջկան մի քանի ամիս առաջ առևանգել է։

Սպանությունը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ, որին ադրբեջանցին մասնակցել է «կնոջ» հետ։ Հենց հարսանեկան արարողության ժամանակ էլ նա վերջ է տվել իր անչափահաս «կնոջ» կյանքին։

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, 30-ամյա Ալիմ Սադիգովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Դեպքին անդրադարձել է նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Նա ընդգծել է, որ պետության կողմից անհրաժեշտ է ավել մեծ ուշադրություն ցուցաբերել՝ վաղ ամուսնությունների կանխարգելման խնդրին։

Սպանության առնչությամբ ՄԻՊ-ը նշել է․ «14-ամյա աղջկան ազատությունից ապօրինաբար զրկելը, մանկական տարիքում նրան ստիպողաբար ամուսնացնելը, ապա դաժանորեն սպանելը սահմռկեցուցիչ փաստ է և խոր մտահոգության տեղիք է տալիս»։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial